Աֆրիկան հուսով Է, որ Հռոմի նոր պապ կընտրվի Սեւ մայր ցամաքի ներկայացուցիչը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկան հուսով Է, որ պատմության մեջ առաջին անգամ Հռոմի նոր պապ կընտրվի Սեւ մայր ցամաքի ներկայացուցիչը: Հռոմի գահից Բենեդիկտոս Տասնվեցերորդի անսպասելի հրաժարման լուրը վերստին աֆրիկացիների վարդագույն ակնկալիքներ Է ծնել Հռոմի կաթոլիկ եկեղեցու բարձրագույն պաշտոնի կապակցությամբ, որոնց բաժինը կաթոլիկ հոտում անշեղորեն եւ արագորեն մեծանում Է, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Մեկ անգամ նման կարգի «նախընտրական տենդ» արդեն համակել Է Աֆրիկան, երբ 2003 թվականին սրբազան կոլեգիայի համակրանքները հակվեցին հօգուտ Յոզեֆ Ռատցինգերի, որն այնուհետեւ դարձավ Բենեդիկտոս Տասնվեցերորդ: ՉԷ որ այդ մայր ցամաքը կարող Է պարծենալ ամենաարագ աճող բնակչությամբ, եւ «նրան Է բաժին ընկնում 1,2 միլիարդի հասնող համաշխարհային կաթոլիկ հոտի արդեն 15 տոկոսը, փետրվարի 12-ին նշում Է հարավաֆրիկյան «Մերկյուրի» թերթը: Աֆրիկայում Է ապրում 176 միլիոն կաթոլիկ՝ մայր ցամաքի բոլոր քրիստոնյաների մեկ երրորդը:
Վերջին տարիներին կաթոլիկ տաճարների ծխականների թվի աճը ձեռք Է բերվել հիմնականում զարգացող պետությունների, ամենից առաջ Աֆրիկայի եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների հաշվին: Ակտիվորեն քննարկվում են այնպիսի անուններ, ինչիսիք են կարդինալ Փիտեր Թուրկսոնը Գանայից կամ նիգերիացի Ջոն Օնաիյեկանը՝ վերջերս կարդինալ ընտրված Աբուջայի արքեպիկոպոսը: Պակաս հեղինակություն չունի նաեւ Նիգերիայից կարդինալ Ֆրենսիս Արինզեն: