Ջո Բայդենն իրեն սխալմամբ ԱՄՆ նախագահ է հայտարարել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն Այովայի համայնքների պալատի կազմակերպած հանդիսավոր արարողության ժամանակ սխալմամբ իրեն նախագահ է հայտարարել: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը`վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, Ջո Բայդենը հանդես է եկել ելույթով, որպեսզի ընդգծի նահանգի կարեւոր դերը 2008 եւ 2012 թվականներին Բարաք Օբամայի նախագահ ընտրվելու գործում:

«Ես հպարտ եմ Միացյալ Նահանգների նախագահ լինելու համար»,- հայտարարել է Բայդենը, ինչն առաջացրել է հավաքվածների ծիծաղը: Իրեն ուղղելով՝ Բայդենը նշել է, որ ինքը հպարտ է Միացյալ նահանգների փոխնախագահ լինելու համար եւ առավել հպարտանում է, որ նախագահ Օբաման է իրեն ընտրել որպես փոխնախագահ:

Բայդենի այս հայտարարության մեջ լրագրողներն ակնարկ են տեսնում` ենթադրելով, որ Բայդենը կարող է նախագահի իր թեկնածությունն առաջադրել 2016 նախագահական ընտրություններում: 2013թ հունվարի 21-ին Ջո Բայդենը երկրորդ անգամ նշանակվեց ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում