Ահաբեկիչներն ու ծայրահեղականներն Աֆրիկայում կարող են ուղղակի վտանգ հանդիսանալ Եվրոպայի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը բարձր է գնահատել Ալժիրում տեղի ունեցող իրադարձություններին Ֆրանսիայի եւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների արձագանքը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: «Ահաբեկչական եւ ծայրահեղական խմբերը, որոնք նպատակ են դրել տարածաշրջանում պատանդներ վերցնելու, անմիջական սպառնալիք կարող են դառնալ Եվրոպայի համար»,-ասել է Ռասմուսենը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով`Ալժիրում տեղի ունեցող իրադարձությունները նոր տարրեր են ավելացնում տարածաշրջանի պատկերին, որը վերջին ժամանակներս զարգացման փուլ է անցնում: «Ես ուրախ եմ, որ Ֆրանսիան օպերատիվ արձագանքել է ալժիրյան դեպքերին, իսկ Դանիան ու ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետություններն օգնել են Ֆրանսիային»,-ասել է Ռասմուսենը` մեջբերելով ՄԱԿ-ի որոշումը, որտեղ ասվում է, որ Մալիում իրավիճակը կայունացնող ուժերը պետք է կառավարվեն աֆրիկացիների կողմից, եւ այդ պատճառով ՆԱՏՕ-ն այդ երկրում դեր չի կարող ունենալ:
«Ես կարեւոր եմ համարում այն փաստը, որ ՆԱՏՕ-ի առանձին անդամներ միջամտում են աֆրիկայի ուժերի համար ճանապարհ բացելու նպատակով»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: