Միջազգային

Աֆրիկայում փիղ որսալիս անհաջող ընկած Իսպանիայի թագավորին վիրահատել են

1 րոպեի ընթերցում

Աֆրիկայում փիղ որսալիս անհաջող ընկած Իսպանիայի թագավորին վիրահատել են

ԵՐԵՎԱՆ 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի վիրաբույժները նոյեմբերի 23-ին հաջողությամբ վիրահատել և պրոթեզավորել են Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինի կոնքազդրային հոդը: «Վիրահատությունը հաջողությամբ անցկացվել է ընդհանուր անզգայացմամբ՝ տևելով 90 րոպե», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԻՆՏԵՐՖԱՔՍ»-ը, այդ մասին ասվում է իսպանական թագավորական տան հայտարարության մեջ:

Իսպանիայի թագավորն Աֆրիկայում փիղ որսալիս անհաջող վայր էր ընկել և կոտրել կոնքոսկրը 2011 թվականի ապրիլին: Արդյունքում նա կոնքազդրային հոդի երկու վիրահատության էր ենթարկվել: Սա նրա երրորդ վիրահատությունն էր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում