Միջազգային

Աֆրիկայի 40 ամենահարուստ մարդկանցից 12-ն ապրում են Հարավաֆրիկյան Հանրապետությունում. Forbes

2 րոպեի ընթերցում

Աֆրիկայի 40 ամենահարուստ մարդկանցից 12-ն ապրում են Հարավաֆրիկյան Հանրապետությունում. Forbes

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայի 40 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը հասել Է 72,9 մլրդ դոլարի, ընդ որում՝ նրանցից 12-ը բնակվում են մայրցամաքի ամենախոշոր տնտեսությունն ունեցող երկրում՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս տվյալներն ամերիկյան Forbes գործարար հանդեսը զետեղել Է իր ինտերնետ-կայքում: Ընդհանուր առմամբ 40 առավել ապահովված աֆրիկացիների միագումար կապիտալն անցած մեկ տարում աճել Է 12 տոկոսով:

Ցուցակը գլխավորում Է 54-ամյա Ալիկո Դանգոտեն՝ Նիգերիայից, որը ցեմենտի մի շարք ընկերությունների, ինչպես նաեւ ալյուր, շաքար եւ աղ արտադրող ձեռնարկությունների սեփականատեր Է: Նրա կարողությունը գնահատվում Է 10,1 մլրդ դոլար: Երկրորդ տեղում Հարավաֆրիկյան Հանրապետությունից ալմաստի մագնատ 66-ամյա Նիկի Օպենհեյմերն Է՝ 6,5 մլրդ դոլար կարողությամբ: Նրան հաջորդում Է Յոհան Ռուպերտը (4,7 մլրդ), որը մասնագիտացած Է պերճանքի առարկաների առեւտրի բնագավառում: Ամենահարուստ մարդկանց թվում են նաեւ մանրածախ առեւտրական ցանցերի սեփականատեր Քրիստոֆել Վիզին (2,7 մլրդ) եւ լեռնահանքային գործի մագնատ սեւամորթ Պատրիս Մոտսեպեն (2,5 մլրդ դոլար):

Աֆրիկայի խոշորագույն նավթարտադրողը՝ Նիգերիան, «Ֆորբս»-ի ցուցակ Է «պատվիրակել» 11 գործարարների, Եգիպտոսը՝ 8, Մարոկոն՝ 5 բիզնեսմենների: Աֆրիկացի հարուստների ցուցակում նեկայացվածների միջին տարիքը 63 Է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում