Միջազգային

Աֆրիկայում նշանակվել Է Անգլիական եկեղեցու առաջին կին եպիսկոպոսը

1 րոպեի ընթերցում

Աֆրիկայում նշանակվել Է Անգլիական եկեղեցու առաջին կին եպիսկոպոսը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական եկեղեցին Աֆրիկայում նշանակել Է առաջին կին եպիսկոպոսին: Խոսքը Շվեյցարիայի 61-ամյա քաղաքացուհի Էլինա Վամիկոյայի մասին Է, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ձեռնադրումը տեղի Է ունեցել Սվազիլենդի Մանզինի քաղաքում:

Վամիկոյան ասել Է, թե իր նշանակումն Անգլիկան եկեղեցու համար պատմական ուղենիշ Է դարձել մայրցամաքում, որտեղ մյուս քրիստոնեական դավանանքները կանանց թույլ չեն տալիս ստանալ եպիսկոպոսի աստիճան:

Կին-եպիսկոպոսներ նշանակելու Անգլիկան եկեղեցու որոշումը արդեն բուռն բանավեճեր Է առաջացրել բրիտանական հոգեւորականության շրջանում:

Անցյալ տարվա հուլիսին վեճեր Էին բորբոքվել երկրի եկեղեցու ղեկավարության այն որոշման շուրջ, որով միասեռականներին թույլատրվում Էր եպիսկոպոսի աստիճան տալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում