Հալեպում բախումների ժամանակ ադրբեջանցի զինյալներ են սպանվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի շրջակայքում զինված բախումների արդյունքում սպանված զինյալների թվում չորս ադրբեջանցի զինյալներ են եղել: Սպանված ադրբեջանցիների քաղաքացիությունը պարզ է դարձել նրանց մոտ հայտնաբերված փաստաթղթերից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սպանվել է նաեւ մեկ թուրք զինյալ:

Voskanapat.info կայքի տեղեկացմամբ` Ադրբեջանը Սիրիայի զինյալներին 500 հազար եվրոյի չափով գումար է տրամադրել:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Սիրիայում Բաշար ալ Ասադի իշխանության դեմ հակակառավարական շարժումների հենց սկզբից Ադրբեջանը Թուրքիայի հետ մեկտեղ ակտիվորեն աջակցել է զինյալներին: Ադրբեջանի եւ Թուրքիայի հատուկ ծառայության աշխատակիցները սիրիական Իդլեբ շրջանը վերածել են զինված ընդդիմության գլխավոր հենակետերից մեկը: Հայտնի է, որ Ադրբեջանի զինյալները նախքան Սիրիա մուտ գործելը վերապատրաստվում են Հաթայում, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանի մոտակայքում:

Բնակիչների հետ համագործակցության արդյունքում նախօրեին կառավարական ուժերը զինյալներից մաքրել են Հալեպի Շեյխ Սայիդ թաղամասը:Բախումներ են տեղի ունեցել նաեւ Բուսթան Բաշա, Քալլասա շրջաններում:

Ալ Ջազիրան տեղեկացնում է, որ Սիրիայի տարածքում, մասնավորապես, Դեր Զորում, Դամասկոսի արվարձններում կառավարական ուժերի եւ զինյալների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով նոյեմբերի 11-ին 61 մարդ է զոհվել:

Կայքը նաեւ տեղեկացնում է, որ Դեր Զորի Բուքմալ քաղաքը ենթարկվել է օդային հարձակման, որի հետեւանքով տասնյակ մարդ է զոհվել եւ վիրավորվել:

Հայերեն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»