Դամասկոսի մոտակայքում պայթյուններից քաղաքացիներ են զոհվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալներն ականապատ մեքենա են պայթեցրել Դամասկոսի մոտակայքում գտնվող Սայիդա Զեյնաբ արվարձանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ոստիկանությունից հայտնել են, որ զոհվել է երեք եւ վիրավորվել տասնյակ քաղաքացիներ:

Սիրիայի զինված ուժերը կանխել են զինյալների կողմից կազմակերպված հերթական պայթյունը Սայիդա Զեյնաբ եւ Բահդալիա արվարձանների միջեւ:

Դամասկոսի Միդան շրջանում զինյալների արձակած ռումբերն ընկել են բնակելի շինության վրա, որի հետեւանքով մեկ կին եւ երեխա է զոհվել, վիրավորվել է եւս երկու քաղաքացի: Պայթյունի հետեւանքով մեքենաներ եւ շինություններ են վնասվել:

Հալեպ քաղաքի Մրջե շրջանում զինյալները կրակ են բացել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, ովքեր պահանջել են զինյալներին հեռանալ իրենց շրջանից: Արդյունքում երկու մարդ է զոհվել, կան նաեւ վիրավորներ:

Ընդդիմադիր աղբյուրները տեղեկացնում են, որ Սիրիայի «Ազատ բանակը» վերահսկողություն է հաստատել Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող Հասաքե շրջանի Ռաս ալ Այն գյուղաքաղաքի վրա: Աղբյուրի տեղեկացմամբ` բախումների ընթացքում տասնյակ մարդիկ են զոհվել:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին Սիրիայի տարածքում կառավարական ուժերի ռմբակոծության հետեւանքով զոհվել է ավելի քան 84 մարդ:

Հայերեն

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը

Երևանում Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները

Բարիում տեղի կունենա «Նոր Արաքսը և հայերը Բարիում. ազգային և օտարերկրյա մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը