Սիրիայում մեկ օրում գրեթե երկու հարյուր մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում զինյալների դեմ պայքարը շարունակվում է Դամասկոսի արվարձաններում եւ մոտակա գյուղերում: Հարասթա եւ Հաջիրա գյուղերում ոչնչացվել են զինյալների զենքերով լի մեքենաներ: Նրանցից շատերը ձերբակալվել են եւ սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումներ են տեղի ունեցել Սայիդա Զեյնաբի մոտակայքում: Զինված խմբավորման բոլոր անդամները ոչնչացվել են, նրանց հետ նաեւ` խմբավորման ղեկավարը:

Հաջիրայի շրջանում ականապատ մեքենա է պայթել, ինչի հետեւանքով զինյալներ են սպանվել եւ վիրավորվել:

Պաղեստինցի փախստականների Յարմուք ճամբարում պաղեստինցիները թույլ չեն տվել զինված խմբավորմանը մուտք գործել ճամբար եւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զինյալներ են վիրավորվել: Զինյալների կողմից սպանվել է սիրիացի երիտասարդ դերասան Մուհամմադ Ռաֆեան:

Բախումները շարունակվում են նաեւ Հալեպում: Լիրմուն եւ Բաբ Անտակիա շրջաններում, ինչպես նաեւ Սուքքարի եւ Քալլասա թաղամասերում տասնյակ զինյալներ են սպանվել եւ վիրավորվել: «Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին Սիրիայի տարածքում, մասնավորապես` Դամասկոսի գյուղերում եւ Իդլեբում 179 մարդ է զոհվել կառավարական ուժերի օդային ռմբակոծությունների հետեւանքով: Կայքի տեղեկացմամբ` տասնյակ զոհեր եւ վիրավորներ կան Յարմուքում:

Հայերեն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»