Միջազգային

Հալեպի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին մարդասիրական օգնության համար

2 րոպեի ընթերցում

Հալեպի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին մարդասիրական օգնության համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից Հալեպ ուղարկված մարդասիրական օգնության ծանրոցներն արդեն սկսել են տեսակավորվել` կարիքավոր սիրիացիներին բաժանելու նպատակով:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Հալեպի քաղաքապետ Մուհամմադ Ուահիդ Աակադը հայտարարել է, որ այս օգնությունն ապացուցում է երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների առկայության մասին: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին եւ հայ ժողովրդին` Սիրիայի ժողովրդի հանդեպ ցուցաբերած մարդասիրական օգնության համար:

Հալեպում Կարմիր մահիկ կազմակերպության տնօրեն Հաիլ Աասին նշել է, որ Հայաստանի դեսպանատան եւ ազգային առաջնորդարանի հետ համագործակցության արդյունքում առանձնացվել են բոլոր այն սիրիացի ընտանիքները, որոնց կհատկացվեն այդ ծանրոցները: Օգնություն կստանան բախումների հետեւանքով առավելապես տուժած ընտանիքները:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ հայկական օգնությունն օդանավակայանից տեղափոխվել էր «Արամ Մանուկյան» հայկական ակումբ, որտեղ ներկա են եղել Բերիո թեմի առաջնորդ Շահան եպիսկոպոս Սարգսյանը, Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանը, ինչպես նաեւ մեծ թվով լուսանկարիչներ եւ լրագրողներ:

Հոկտեմբերի 15-ին հայկական «Էյր Արմենիա» բեռնատար օդանավը 14 տոննա սննդամթերք էր տեղափոխել Հալեպ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում