Հայաստանը նվազագույն հաշվով զիջեց Բուլղարիային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ խաղում Հայաստանի ազգային ընտրանին, ուժերը չափելով Բուլղարիայի հավաքականի հետ զիջեց 1-0 հաշվով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, թիմերը հանդիպման մեկնարկային րոպեներին սկսեցին կառուցողական ֆուտբոլ խաղալ: Դաշտի տերերից հետ չմնալով` Հայաստանի հավաքականը նույնպես անընդհատ փնտրում էր դեպի բուլղարների դարպասը տանող ուղին: Հանդիպման միջնամասում մեր տղաները փորձում էին ղեկն իրենց ձեռքը վերցնել: Ձեռնարկած հակագրոհներից մեկի ժամանակ Հենրիկ Մխիթարյանին հաջողվեց հիանալի անցում կատարել` ցանկանալով գնդակն ուղարկել մրցակցի տուգանային հրապարակ: Գնդակի ընթացքը բուլղար պաշտպանը բացահայտ կասեցրեց ձեռքով, որը, սակայն, վրիպեց մրցավարի ուշադրությունից:

Հետո գործեց ֆուտբոլի չգրված օրենքը` «դու չես խփում, քեզ են խփում»: Բուլղարները ստացան արագ հակագրոհի իրավունք եւ առաջին խաղակեսի վերջին րոպեին Ստանիսլավ Մանոլեւն առաջ մղեց իր թիմին: Թիմերը հանգստի գնացին 1-0 հաշվով` հօգուտ Բուլղարիայի հավաքականի:

Երկրորդ խաղակեսը վերածվեց նյարդային խաղի: Մեր տղաները նետվեցին հետ բերելու կորցրածը: Բանը հասավ նրան, որ հանդիպումը վերածվեց խառնաշփոթի: Հայաստանի ազգային հավաքականից Մարկոս Պիզելին արժանացավ կարմիր քարտի, իսկ թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը` դեղին: Այնուհետեւ խաղադաշտից հեռացվեց նաեւ Գեւորգ Ղազարյանը: Մրցակից թիմից դաշտը լքեց Սվետոսլավ Դյակովը: Հայաստանի հավաքականը մնաց 9 ֆուտբոլիստներով եւ շարունակեց պայքարը հաշիվը հավասարեցնելու համար: Բայց տղաներին չհաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը, որն էլ մնաց անփոփոխ`1-0 hօգուտ Բուլղարիայի:

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն տանը: Հոկտեմբերի 12-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում մեր ընտրանին կհյուրընկալի Իտալիայի հավաքականին:

Հայերեն

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած տասը մարդ է հայտնաբերվել

Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժել է 44 մարդ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Կորեայի Հանրապետությունից նավը Մեծ Բրիտանիա է ժամանել Հյուսիսային ծովային ճանապարհով