Բուլղարիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ անվտանգության հատուկ միջոցառումների կարիք չկա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոֆիա քաղաքում անցկացվող Բուլղարիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման համար անվտանգության հատուկ միջոցառումներ ձեռնարկված չեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Բուլղարիայի մայրաքաղաքումսեպտեմբերի 10-ի ուշ երեկոյան տեղի ունեցած միջադեպը, երբ բուլղարացի սքինհեդները հարձակվել էին զբոսանքի դուրս եկած Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկներովհայ ֆուտբոլասերների վրա, լուրջ ազդեցություն չի ունեցել, դրա հետեւանքները կանխվել են:

Հայաստանից մեկնած շուրջ 80 հայ երկրպագուների համար, ինչպես եւ բոլոր խաղերի դեպքում է լինում, հատկացված է առանձին հատված: Նրանց միացել են նաեւ Բուլղարիայում բնակվող հայերը:

Բուլղարիա- Հայաստան խաղի մեկնարկային կազմերն արդեն հայտնի են: Բուլղարիա` Նիկոլայ Միխայլով («Տվենտե»), Յորդան Մինեւ («Լուդոգորեց»), Նիկոլայ Բոդուրով («Լիտեքս»), Իվան Իվանով («Պարտիզան»), Վեսելին Մինեւ («Անթալիասպոր»), Վլադիմիր Գաջեւ («Լեւսկի»), Սվետոսլավ Դյակով («Լուդոգորեց»), Ստանիսլավ Մանոլեւ (ՊՍՎ Էյնդհովեն), Իվելին Պոպով («Կուբան»), Գեորգի Միլանով («Լիտեքս»), Իլիան Միցանսկի («Կայզերսլաուտերն»):

Հայաստան` Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Հրայր Մկոյան, Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան, Արաս Օզբիլիս, Գեւորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:

Խաղի մեկնարկը Երեւանի ժամանակով 22:00-ին է։ Հայաստանի հավաքականը պայքարելու է 3 միավորի համար: Թիմի մարզիչ Վարդան Մինասյանը վստահեցրել է, որ մեր ընտրանին լիովին պատրաստ է հանդիպմանը:

Հայ երկրպագուները Սոֆիայի մարզադաշտ են բերել Զ. Անդրանիկի եւ Գուրգեն Մարգարյանի նկարներով խոշոր պաստառներ:

Հայերեն

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած տասը մարդ է հայտնաբերվել

Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժել է 44 մարդ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Կորեայի Հանրապետությունից նավը Մեծ Բրիտանիա է ժամանել Հյուսիսային ծովային ճանապարհով