Բուլղարիա-Հայաստան խաղը ֆուտբոլասերները կարող են դիտել «ֆան զոնա»-ում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի Աջափնյակ վարչական շրջանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը 16-րդ թաղամասի առաջին շղթայում ստեղծել են ֆան զոնա, որտեղ ֆուտբոլասերներն սեպտեմբերի 11-ին` ժամը 22.00-ից, կարող են մեծ էկրանի վրա հետևել Բուլղարիա-Հայաստան ֆուտբոլային խաղին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, խաղին կնախորդի մշակութային ծրագիր. կատարումներով հանդես կգան Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները, ՈՒՀԱ ուսանողական լիգայի հումորիստները։

Ֆան զոնայի ստեղծման նպատակը բնակչությանը համախմբելն է, առողջ ապրելակերպի քարոզումը, ազատ ժամանցի կազմակերպումը։ Ֆան զոնայի շրջանակներում անցկացվում են նաև տարբեր մարզական խաղեր։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները սեպտեմբերի 7-ին ֆան զոնայում հետևել են նաև մեր ընտրանու՝ Մալթայի հավաքականի հետ հաղթական խաղին։

Ֆան զոնաները քաղաքային նոր մշակույթ են ձևավորում, դրանք մեծ հետաքրքրություն են առաջացնում բնակիչների շրջանում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նախատեսված է ֆան զոնաներ ստեղծել ոչ միայն Երևանի մյուս վարչական շրջաններում, այլև` մարզերում։

Հայերեն

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած տասը մարդ է հայտնաբերվել

Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժել է 44 մարդ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Կորեայի Հանրապետությունից նավը Մեծ Բրիտանիա է ժամանել Հյուսիսային ծովային ճանապարհով