Միջազգային

Չինաստանի եւ Աֆրիկայի երկրների միջեւ առեւտրի ծավալը հասել Է պատմական ռեկորդային նշագծի

1 րոպեի ընթերցում

Չինաստանի եւ Աֆրիկայի երկրների միջեւ առեւտրի ծավալը հասել Է պատմական ռեկորդային նշագծի

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայի երկրների եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը շարունակում Է աճել արագ տեմպերով եւ 2011 թվականին հասել Է պատմական ռեկորդային նշագծի՝ 166,3 մլրդ դոլարի, ինչը 83 տոկոսով ավելի Է 2009 թվականի ցուցանիշից: Այս մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, ասված Է օգոստոսի 16-ին Սենեգալի մայրաքաղաք Դակարում հրապարակված ՉԺՀ-ի առեւտրի նախարարության զեկույցում:

Չինաստանն այսօրվա դրությամբ վստահորեն ամրագրել Է Աֆրիկայի գլխավոր առեւտրական գործընկերոջ իր կարգավիճակը, իսկ նրա ներդրումները Սեւ մայրցամաքում 2011 թվականին կազմել են բավականին տպավորիչ գումար՝ 14,7 մլրդ դոլար:

Ինչպես նշվում Է գերատեսչության զեկույցում, Աֆրիկայում տարեցտարի կայունորեն աճող կապիտալ ներդրումներն իրականացնում են ավելի քան 2 հազար չինական ընկերություններ, գլխավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ Էներգետիկան, բնական ռեսուսրները, շինարարությունը, արդյունաբերական արտադրությունը:

Դրա հետ մեկտեղ Չինաստանը շարունակում Է օգնություն ցուցաբերել աֆրիկյան երկրների զարգացմանը. 2009-ից մինչեւ 2011 թվականներն ընկած ժամանակաշրջանում այն աճել Է 60 տոկոսով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում