Միջազգային

Չինաստանն Աֆրիկային կտա 20 միլիարդ դոլարի վարկեր

1 րոպեի ընթերցում

Չինաստանն Աֆրիկային կտա 20 միլիարդ դոլարի վարկեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն Աֆրիկայի երկրներին կտա 20 միլիարդ դոլար ընդհանուր գումարի վարկեր: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը, այս մասին «Աֆրիկա - Չինաստան» համաժողովի ժամանակ հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Հու Ցզինտաոն: Նրա խոսքով՝ այս թիվը կրկնապատիկ մեծ Է այն ներդրումների ծավալից, որը համաձայնեցվել Էր 2009 թվականի համանման համաժողովի ընթացքում:

Վարկերը կտրվեն ենթակառուցվածքային ծրագրերի, արտադրության եւ փոքր գործարարության զարգացման համար: Չինաստանի ղեկավարը չի ճշտել, թե ինչ երկրներ կստանան փոխառությունները, ինչ ժամանակի ընթացքում, եւ ՉԺՀ-ն նրանց ինչ ժամկետով կտա վարկերը: Հու Ցզինտաոն նշել Է, որ Չինաստանի բուհերում կշարունակվի աֆրիկացի ուսանողների, դպրոցականների եւ երիտասարդ մասնագետների ուսուցման պրակտիկան:

Ըստ ՉԺՀ-ի կառավարության տվյալների՝ 2011 թվականին Աֆրիկայի պետությունների հետ առեւտրական շրջանառությունը սահմանել Է պատմական ռեկորդ՝ կազմելով 166,3 միլիարդ դոլար: 2009 թվականի համեմատությամբ ցուցանիշն աճել Է 83 տոկոսով, իսկ տասը տարի առաջ այն քիչ Էր 20 միլիարդ դոլարից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում