Միջազգային

Հարավային Աֆրիկան լավ գործերի «67 րոպե» ակցիայով Է նշում Նելսոն Մանդելայի ծննդյան 94-րդ տարեդարձը

2 րոպեի ընթերցում

Հարավային Աֆրիկան լավ գործերի «67 րոպե» ակցիայով Է նշում Նելսոն Մանդելայի ծննդյան 94-րդ տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը (ՀԱՀ) հուլիսի 18-ին նշում Է Նելսոն Մանդելայի՝ ապարտեիդի վարչակարգի դեմ պայքարած լեգենդար մարտիկի, ազատ Հարավային Աֆրիկայի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին սեւամորթ նախագահի ծննդյան 94-րդ տարեդարձը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Գործի՛ր, հույս ներշնչի՛ր»,- հռչակել Է Նելսոն Մանդելայի հիմնադրամը՝ յուրաքանչյուր հարավաֆրիկացու կոչ անելով ակտիվորեն մասնակցելու լավ գործերի «67 րոպե» գործողությանը: Գտնել 67 րոպե ուրիշներին օգնելու համար, աշխարհն ավելի լավը դարձնելու համար. սա Է այս հանրահռչակ միջոցառման լայտմոտիվը:

Իր կյանքի 67 տարին Նելսոն Մանդելան նվիրել Է ապարտեիդի դեմ անզիջում պայքարին՝ հանուն Հարավային Աֆրիկայի բնակչության իրավունքների, հանուն խաղաղության եւ հումանիզմի գործի: Ուշագրավ Է, որ որոշ կազմակերպություններ, օրինակ՝ Յոհաննեսբուրգի համալսարանը, որոշել են այս օրվան նվիրել լավ գործերի 94 րոպե:

2009 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հուլիսի 18-ը հայտարարել Է Նելսոն Մանդելայի միջազգային օր՝ ի նշան խաղաղության եւ ազատության գործում ՀԱՀ-ի նախկին նախագահի ներդրած ավանդի:

Հուլիսի 18-ին ՀԱՀ-ի կառավարության գրեթե բոլոր նախարարները կմեկնեն երկրի տարբեր վայրեր, որպեսզի մասնակցեն «67 րոպե» ակցիային, որը նախատեսում Է այցելություններ ծերանոցներ եւ մանկատներ, անվճար սննդի բաժանում աղքատներին եւ այլ բարեգործական ակցիաներ: Կկազմակերպվեն նաեւ Մանդելային նվիրված բազմաթիվ ցուցահանդեսներ եւ ցուցադրանքներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում