Արամ Ա-ի նախաձեռնությամբ կստեղծվի արևմտահայերենի պաշտպանության հանձնաժողով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Ա կաթողիկոսի նախաձեռնությամբ ստեղծվում է արևմտահայերենի պաշտպանության հանձնաժողով: Այս մասին նշվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տարածած հաղորդագրության մեջ: «Արմենպրես»-ի հաղոդամբ` հանձնաժողովի ստեղծման շուրջ առաջին քննարկումները սկսվել են մոտ մեկ տարի առաջ:

Հանձնաժողովի ստեղծման նպատակով վերջին մի քանի ամիսներին Վեհափառը հանդիպումներ է ունեցել տարբեր համայնքների, կրթական համալիրների առաջնորդների և հայագետների հետ, ինչի արդյունքում ստեղծվել է 25 անդամից բաղկացած հանձնաժողով: Հանձնաժողովի Լիբանանի անդամները հուլիսի 11-ին Արամ Ա-ի գլխավորությամբ անց են կացրել անդրանիկ նիստը, որի ընթացքում Վեհափառը ներկայացրել է հանձնաժողովի անդամների ամբողջական ցանկը,իր պատկերացմամբհանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև ուղեցույց, որը պետք է ուղարկվի հայկական սփյուռքի տարբեր շրջաններում գտնվող հանձնաժողովի անդամներին: Վերջիններիս տեսակետն իմանալուց հետո արդեն վերջնական կհրապարակվեն հանձնաժողովի ծրագիրը և նրա անդամների անունները:

Հայերեն