Միջազգային

Ամերիկացիները անօդաչու ապարատները փախցնելու Էժան եղանակ են գտել

2 րոպեի ընթերցում

Ամերիկացիները անօդաչու ապարատները փախցնելու Էժան եղանակ են գտել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Տեխասի համալսարանի հետազոտողներն ստեղծել են շուրջ հազար դոլար արժողությամբ մի սարք, որը թույլ Է տալիս խլել անօդաչու թռչող ապարատների կառավարումը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Times-ին: Սարքն ստացել Է «GPS-սպուֆեր» անվանումը. այն թույլ Է տալիս միջամտել GPS-նավագնացության համակարգերի աշխատանքին եւ կա՛մ ապարատը վերաուղղորդել թռիչիք նոր երթուղի, կա՛մ հրահրել դրա կորուստը:

Սարքի ստեծղմամբ զբաղվել են մի խումբ հետազոտողներ՝ Թոդ Համֆրիի ղեկավարությամբ, որը մասնագիտանում Է ռադիոլոկացիոն նավագնացության բնագավառում: «GPS-սպուֆեր»-ի աշխատանքի սկզբունքն այն Է, որ սարքն անօդաչու ապարատին ուղարկում Է GPS-ի ավելի հզոր ազդանշան, քան այն ազդանշանը, որն ապարատն ստանում Է արբանյակներից: Այսպիսով, հնավոր Է դառնում անօդաչու թռչող ապարատին նոր կոորդինատների հաղորդումը:

«GPS-սպուֆեր»-ը պատրաստված Է այն բաղադրիչներից, որոնք կարելի Է ձեռք բերել Էլեկտրոնիկա վաճառող սովորական խանութներում: Համակարգը հավաքելը բարդ չԷ. սպուֆերի պատրաստման միակ դժվարությունը ծրագրային ապահովումն Է, որն ազատ ստանալու հնարավորություն առայժմ չկա: Ըստ հետազոտողների գնահատման՝ չարագործների համար մեծ դժվարություն չի լինի ինքնուրույն մշակել նման սարք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում