Աֆրիկացիները Եվրոպա մեկնելու համար օգտագործում են Հայաստանի տարածքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում արձանագրվել են Աֆրիկյան մայրցամաքի պետությունների քաղաքացիների կողմից Եվրոպա մեկնելու համար ՀՀ տարածքը որպես տարանցիկ գոտի օգտագործելու փորձերի աճ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ կառավարության հունիսի 28-ի նիստի օրակարգում ընդգրկված նախագծի հիմնավորման մեջ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը գործադիրին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նախկին որոշումներից մեկում լրացում կատարելու մասին հարցը, որը վերաբերում է վերը նշված փաստին: Նախագիծը նպատակ ունի ավելի կառավարելի և վերահսկելի դարձնել Աֆրիկյան մայրցամաքի պետությունների քաղաքացիների և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Նշված կոնտինգենտի անձինք ժամանում են Հայաստան և գտնվում են այստեղ անօրինական կերպով կամ ձևական ստեղծված ֆիրմաների միջնորդության հիման վրա փորձում են ստանալ կացության ժամանակավոր կարգավիճակ, որի հետևանքով դրանց հոսքը կարող է դառնալ անկառավարելի և ստեղծել բազմաթիվ խնդիրներ, ինչպես սոցիալական, դեմոգրաֆիական, առողջապահական (հաշվի առնելով նշված երկրներում ՁԻԱՀ-ի և այլ սուր վարակիչ հիվանդությունների տարածվածությունը), այնպես էլ քրեածին բնույթը:

Աֆրիկյան մայրցամաքի 40 պետությունները դեռ չեն մտնում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված այն պետությունների ցանկում, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ, և միայն հրավերի հիման վրա, այդ երկրների քաղաքացիները հնարավորություն ունեն ժամանել Հայաստան ու առանց որևէ խոչընդոտի ՀՀ պետական սահմանի անցման կետերում ստանալ մուտքի վիզա։

Նախագծով առաջարկվում է վերը նշված ցանկում ընդգրկել Աֆրիկյան մայրցամաքի 40 պետությունները։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում