Միջազգային

Ուգո Չավեսը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն տնտեսական համագործակցության ինը համաձայնագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Ուգո Չավեսը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն  տնտեսական համագործակցության ինը համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի եւ Բելառուսի նախագահներ Ուգո Չավեսը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 26-ին ստորագրել են նավթարդյունահանման, Էներգետիկայի եւ հանքային արդյունաբերության ոլորտում երկու երկրների տնտեսական համագործակցության ինը համաձայնագիր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին: «Միրաֆլորես» նախագահական պալատում փաստաթղթերի ստորագրման արարողության ընթացքում երկու պետությունների ղեկավարները նշել են, որ երկկողմ տնտեսական գործակցության տարբեր ոլորտներում համաձայնագրերի ընդհանուր թիվն արդեն գերազանցել Է երկու հարյուրը:

Լուկաշենկոն ասել Է, որ Վենեսուելայի հետ Բելառուսի ապրանքաշրջանառությունը վերջին 5 տարում ավելացել Է ավելի քան 200 անգամ՝ 2006 թվականի 6 միլիոն դոլարից 2011-ին մինչեւ 1,3 միլիարդ դոլար: Չնայած երկու երկրներին բաժանող հազարավոր կիլոմետրերին, նրանք հաջողությամբ փոխգործակցում են նավթի եւ գազի արդյունահանման, նավթաքիմիայի, Էներգետիկայի եւ գյուղատնտեսության բնագավառներում:

Վենեսուելա պաշտոնական այցից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն, որը շրջագայություն Է կատարում Լատինական Ամերիկայի երկրներում, կմեկնի Էկվադոր: Կարակաս ժամանելուց առաջ նա եղել Է Կուբայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում