Ադրբեջանը ռուսական «Կալաշնիկով»-ը մտադիր է փոխարինել իսրայելական «Տավոր»-ով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ռազմատենչ բանակը հերթական անգամ ապացուցում է, որ խաղաղասեր երկիր լինելու վերաբերյալ իր ամպագորգոռ հայտարարույթունները հեռու են իրականությունից: Խոսքն այս անգամ, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Военное Обозрение ինտերնետ-պորտալը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության ծրագրի մասին է: Նախարարությունը «Կալաշնիկով» ռուսական ինքնաձիգը մտադիր է փոխարինել իսրայելական «Տավոր» կոչվող ինքնաձիգով: «Տավոր»-ը 5.56 մմ տրամաչափի իսրայելական տեսակի ինքնաձիգ է, որն արտադրում է Israel Military Industries կոնցեռնը:

Ադրբեջանը պլանավորում է «Տավոր»-ով փոխարինել ռուսական բոլոր «Կալաշնիկով» հրաձիգերը: Այս առիթով երկիրը պատրաստվում է իսրայելական կոնցեռնից ձեռք բերել արտոնագիր եւ կառուցել գործարան `գրոհային TAR-21 (ինքնաձիգի առաջին տարբերակը)ինքնաձիգի արտադրության նպատակով:

Որոշ տեղեկություններով` իսրայելական արտադրության «Տավոր» զենքը մատակարարվել է արդեն Ուկրաինա եւ Բրազիլիա, ինչպես նաեւ դրանցով զինվել են Գվատեմալայի, Հնդկաստանի, Կոլումբիայի, Պորտուգալիայի, Թայլանդի եւ Ֆիլիպինների ոստիկանական բաժանմունքները եւ բանակները:

Հայերեն

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը