Վրաստան

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը

2 րոպեի ընթերցում

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թբիլիսին ողջունում է Աստանայի էներգառեսուրսների՝ մասնավորապես նավթի և նավթամթերքների փոխադրման ծավալների ավելացման հեռանկարները Վրաստանի տրանսպորտային ենթակառուցվածքով և Սև ծովի նավահանգիստներով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ մանրամասնելով, որ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 5-ին Վրաստանի վարչապետի՝ Ղազախստան կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում։

«Թբիլիսին ողջունում է Վրաստանի տրանսպորտային ենթակառուցվածքով և սևծովյան նավահանգիստներով ղազախական էներգառեսուրսների, մասնավորապես նավթի և նավթամթերքների փոխադրման ծավալների ավելացման հեռանկարները», - ասել է Վրաստանի վարչապետը։

Նա նաև նշել է, որ նպատակահարմար է ակտիվացնել աշխատանքը «Միջին միջանցքի» զարգացմանը նպաստելու և լրացուցիչ բեռներ ներգրավելու համար։

Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը հնարավորություն ունի կապող օղակ դառնալ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Ասիայի միջև։ 

«Միջազգային հաղորդակցության ուղիները թույլ են տալիս մեզ դառնալ թվային հանգույց Եվրոպայի և Ասիայի միջև»,- ընդգծել է նա։

Ղազախստանի վարչապետն, իր հերթին, նշել է, որ Աստանան վճռականորեն հավատարիմ է տարածաշրջանային կապի ընդլայնմանը և համապատասխան ենթակառուցվածքների ու պայմանների համակարգված բարելավմանը:

Նա նաև ընդգծել է, որ երկու երկրներն էլ ակտիվորեն համագործակցում են Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման գործում։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում