Մերձավոր Արևելք

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

1 րոպեի ընթերցում

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման միջև անուղղակի բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ կսկսվեն առաջիկա օրերին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է վարչապետի խորհրդական, Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։

«Ակնհայտ է, որ այս պահին մենք շատ զբաղված ենք՝ նախապատրաստվելով բանակցությունների երկրորդ փուլին, որը, հուսով ենք, կսկսվի ցանկացած օր»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ Կատարի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ այս խորհրդակցությունները թույլ կտան Իսրայելին և «ՀԱՄԱՍ»-ին անցնել համաձայնագրի երկրորդ փուլին։

Հունվարի կեսերին Իսրայելը և «ՀԱՄԱՍ»-ը Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել են Գազայում հրադադար մտցնել, որն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։ Նույն օրը պաղեստինյան խմբավորումներն ազատ են արձակել պատանդների առաջին խմբին, որոնց թվում եղել են երեք իսրայելցի կանայք։

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում