Ռուսաստան

Ռուսաստանն ու Ուկրաինան «150-ը 150-ի դիմաց» բանաձևով գերիների փոխանակում են կատարել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու Ուկրաինան «150-ը 150-ի դիմաց» բանաձևով գերիների փոխանակում են կատարել

Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել՝ «150-ը 150-ի դիմաց» ձևաչափով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ մանրամասնելով, որ փոխանակման շուրջ բանակցությունների արդյունքում գերիների փոխանակումը տեղի է ունեցել փետրվարի 5-ին։

«Ներկայում բոլոր ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է տրվում կապ հաստատել իրենց հարազատների հետ»,- հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից։

   

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում