Աշխարհ

Կիևը Մեծ Բրիտանիային խնդրել է ավելացնել ներդրումներն ուկրաինական զենքի արտադրության ոլորտում

1 րոպեի ընթերցում

Կիևը Մեծ Բրիտանիային խնդրել է ավելացնել ներդրումներն ուկրաինական զենքի արտադրության ոլորտում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան խնդրել է Մեծ Բրիտանիային մեծացնել ներդրումներն ուկրաինական զենքի արտադրության ոլորտում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ավելի վաղ ուկրաինական Fakty տեղեկատվական պորտալը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին աշխատանքային այցով ժամանել է Ուկրաինա։

Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկությունների համաձայն՝ Սիբիգան Լամիի հետ քննարկել է ուկրաինական ռազմական պատրաստության ծրագրի և Ուկրաինայի հեռահար հնարավորությունների ընդլայնման հարցը։

«Առաջնահերթությունն անօդաչու թռչող սարքերի արտադրությունն է, որոնք կարևոր դեր են խաղում ժամանակակից մարտական ​​գործողություններում: Ես կոչ եմ արել բրիտանական կողմին մեծացնել ներդրումներն ուկրաինական զենքի արտադրության մեջ», - Սիբիգայի խոսքերը մեջբերված են Ուկրաինայի ԱԳՆ-ի «Տելեգրամ» ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում