Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ
2 րոպեի ընթերցում
![Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/05/k1I5fTYfxeucKRQpgWehT5YndrCJqUvv94fyXv4m.webp)
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի դեմոկրատ կոնգրեսական Մարկ Պոկանը ծրագրում է առաջ քաշել ELON MUSK կոչվող օրինագիծը, որն արգելում է հատուկ պետական աշխատողներին, որոնցից մեկը ձեռնարկատեր Իլոն Մասկն է, գործող դաշնային պայմանագրեր ունենալ։
«Այսօր պատգամավոր Մարկ Պոկանը հայտարարեց, որ մտադիր է ներկայացնել Eliminate Looting of Our Nation by Mitigating Unethical State Kleptocracy (ELON MUSK) օրինագիծը: Այն դաշնային գործակալություններից կպահանջի խզել պետական հատուկ աշխատողների, ինչպես նաև կոնգրեսի անդամների և դաշնային այլ ծառայողների հետ պայմանագրերը»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Պոկանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X հարթակում։
Հաղորդագրության համաձայն՝ հատուկ քաղաքացիական ծառայողի պաշտոնը թույլ է տալիս առաջարկություններ անել բյուջեի ծախսերի վերաբերյալ, ինչը նշանակում է, որ քաղաքացիական ծառայողները կարող են օգտվել դրանից։
«Ոչ մի պետական աշխատող չպետք է որևէ ֆինանսական շահագրգռվածություն ունենա, թե ում հետ է կառավարությունը համագործակցում բիզնեսի բնագավառում: Ավելի քան 20 միլիարդ դոլար արժողությամբ դաշնային պայմանագրերով Իլոն Մասկը չի կարող օբյեկտիվ լինել», - ասվում է Պոկանի հայտարարության մեջ: