Կիևն ԱՄՆ-ին առաջարկել է ներդրումներ կատարել Ուկրաինայի էներգետիկ ոլորտում
1 րոպեի ընթերցում
![Կիևն ԱՄՆ-ին առաջարկել է ներդրումներ կատարել Ուկրաինայի էներգետիկ ոլորտում](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/05/Uly4CXYmqsB5Rk6WBC7nmq0Cy0lnMThPBbsenSi4.webp)
Կիևն ԱՄՆ-ին առաջարկել է կոմերցիոն ներդրումներ կատարել Ուկրաինայի էներգետիկ ոլորտում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոյի նամակը։
Politico-ի հաղորդմամբ՝ Գալուշչենկոյի նամակը ստացել է Ամերիկայի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։ Նամակում Գալուշչենկոն երախտագիտություն է հայտնում ԱՄՆ-ին Կիևի հետ ռազմավարական համագործակցության համար։
«Նամակում Գալուշչենկոն ասել է, որ Ուկրաինան պատրաստ է աշխատել Թրամփի վարչակազմի հետ՝ ձևավորելու ԱՄՆ-ի ռազմավարական, առևտրային ներդրումն Ուկրաինայի էներգետիկ ոլորտում՝ հավելելով, որ երկիրն ունի նավթի, գազի, ուրանի և այլ ռեսուրսների աշխարհի ամենամեծ պաշարները»,- գրում է Politico-ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Ուկրաինան երաշխիքներ կտա հազվագյուտ հողային մետաղների մատակարարման համար Վաշինգտոնի կողմից տրամադրվող ֆինանսական և ռազմական օգնության դիմաց։