Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի
2 րոպեի ընթերցում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի բնորոշմամբ՝ Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի` X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
Les collectivités territoriales françaises sont solidaires des réfugiés arméniens du Haut-Karabagh et de l'Arménie qui les accueille.
— Olivier Decottignies (@O_Decottignies) February 5, 2025
➡️ Merci au Gouverneur de l'Armavir M. Argishti Mekhakyan et à son équipe pour cet échange sur la situation des 10.000 réfugiés installés dans sa… pic.twitter.com/KaZSWP4Sih
«Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ»,-նշել է Ֆրանսիայի դեսպանը։
Վերջինս նաև շնորհակալություն է հայտնել Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանին` մարզում բնակություն հաստատած արցախահայերի շուրջ իրավիճակի մասին մտքերի փոխանակության համար։
«Շնորհակալություն Արմավիրի մարզպետ պարոն Արգիշտի Մեխակյանին ու նրա թիմին` Ֆրանսիայի տեղական իշխանությունների պատվիրակության հետ մարզում հաստատված 10․000 փախստականների իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման համար»,-իր գրառման մեջ նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։