Միջազգային

ԱՄՆ-ն Աֆրիկայում գաղտնի ավիաբազաների ցանց Է ստեղծել հետախուզության համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Աֆրիկայում գաղտնի ավիաբազաների ցանց Է ստեղծել հետախուզության համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն Աֆրիկայում ընդյալնում Է հետախուզական գործողությունները՝ ստեղծելով ոչ մեծ ավիաբազաների ցանց՝ ահաբեկիչներին հսկելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Լենտա.ռու»-ին, ասված Է այն նյութում, որը հրապարակել Է The Washington Post-ը:

Ինչպես հայտնի Է դարձել հրատարակությանը, ԱՄՆ-ն օգտագործում Է ոչ մեծ ինքնաթիռներ, որոնք ներկայացնում Է որպես մասնավոր ինքնաթիռներ: Այդ ինքնաթիռների վրա զենք չկա: Այնտեղ տեղակայված են սենսորներ, որոնք գրանցում են շարժումը, այդ թվում՝ ինֆրակարմիր ընդգրկույթում, որսում են ռադիոազդանշանները եւ ձեռքի հեռախոսների ազդանշանները: Հիմնականում օգտագործվում են ոչ թե անօդաչու, այլ օդաչուով ինքնաթիռներ. դրանք ավելի քիչ ուշարդություն են գրավում եւ, բացի դրանից, ավելի Էժան են շահագործման ընթացքում:

Գլխավոր գաղտնի ավիաբազան գտնվում Է Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի ռազմական հատվածի տարածքում: Այնտեղից կատարվում Է Մալիի, Մավրիտանիայի, ինչպես նաեւ Սահարայի մի քանի այլ պետությունների տարածքների հսկում:

2007 թվականից, ինչպես հաղորդում Է թերթը, Աֆրիկայում ստեղծվել Է հետախուզության համար նախատեսված տասն ավիաբազա՝:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում