Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը Սյունիքում ուրանի հանքավայրի շահագործման մասին խոսելն անհիմն է համարում

3 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանում գործող «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարից փետրվարի 21-ին ստացել է հունվարի 25-ին հրապարակված ՀՀ նախագահին ուղղված 9 ՀԿ-ների բաց նամակի պատասխանը, որում մտահոգություն էր հայտնվում Կապանի տարածաշրջանի Լեռնաձոր համայնքի վարչական տարածքում ուրանի հանքավայրի հնարավոր շահագործման վերաբերյալ: Նամակում մասնավորապես գրված է, որ. «Ուրանի հանքի շահագործումը կստիպի սոցիալական ծանր վիճակում գտնվող սյունեցուն անելանելիությունից դրդված լքել սեփական բնօրրանը եւ փնտրել իր հարազատների ու սերունդների համար առավել ապահով միջավայր»: Պատասխան նամակում ասվում է. «Հայ–ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի կողմից իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքները համապատասխանում են երկրաբանական ուսումնասիրությունների դասական չափանիշներին, իսկ դաշտային աշխատանքներն իրականացվում են այնպիսի սարքավորումներով եւ մեթոդներով, որոնք կիրառվում են նաեւ Ռուսաստանում, ԱՍՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում եւ այլ զարգացած երկրներում։ 2010-2011թթ. ընթացքում կատարված երկրաբանաորոնողական եւ լաբորատոր աշխատանքների տվյալներով՝ ուրանի հանքավայրի առկայությունը ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերի մոտ տարածքներում չի հավաստվել եւ չեն հաստատվել ուրանի հանքաքարի պաշարներ։ Այսինքն` «հանքավայր» որպես այդպիսին, գոյություն չունի, հետեւաբար դրա շահագործման մասին խոսելն անհիմն է: Միաժամանակ կցանկանայի հիշեցնել, որ հաշվի անելով մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը, ազգային անվտանգության ապահովման հիմնախնդիրները՝ գերադասելի է ՀՀ տարածքում հայտնաբերել ուրանի հանքավայրեր եւ հաստատել դրանց պաշարները՝ որպես ռազմավարական նշանակության հումք»։ «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք պատասխան ակնկալում էին որ թե ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, այլ ՀՀ նախագահից եւ առաջիկայում ԶԼՄ-ներով կհայտարարեն իրենց անելիքների մասին:

Հայերեն

Ամերիկյան նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները