1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ և Ալավերդի քաղաքներում մեկնարկել է դպրոցական առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրրին Լոռու մարզպետարանից, փետրվարի 14-ին սկսած օլիմպիադային աշակերտները մասնակցել են «Հայոց լեզու», «Ֆիզիկա» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաներից: Տարածքային փուլը 16 առարկաներից կավարտվի փետրվարի 17-ին: Օլիմպիադաներին մասնակից են դարձել 9-12- րդ դասարանների շուրջ 1200 դպրոցականներ: Նրանցից լավագույնները՝ առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած աշակերտները հնարավորություն կունենան մասնակցելու մարզային փուլին, որը կմեկնարկի այս ամսվա վերջին: Հանրապետական փուլը, որին կմասնակցեն միայն սահմանափակ թվով աշակերտներ, ամենաբարձր միավորների արժանացածները, կմեկնարկի գարնանը և կշարունակվի մինչև մայիսի կեսերը: