Անսովոր եղանակային երեւույթների պատճառով Բուլղարիայում զոհերի թիվը հասել Է 47-ի
1 րոպեի ընթերցում

ՍՈՖԻԱ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անսովոր եղանակային երւույթների կապակցությամբ Բուլղարիայում զոհերի թիվը հասել Է 47-ի: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներ, 37 մարդ մահացել Է ուժեղ սառնամանիքից, իսկ տասը մարդ ավերիչ ջրհեղեղի զոհ Է դարձել, որն անցյալ շաբաթ մոլեգնել Է Խասկովի մարզի Բիսեր գյուղում:
Այսօր Բուլղարիայի 23 մարզերում վտանգի բարձր մակարդակ Է հայտարարված երկրի արեւմտյան եւ հյուսիսային շրջաններում ձյան առատ տեղումների եւ ուժեղ քամիների կապակցությամբ: Աղետալի իրադրություն Է պահպանվում նաեւ երկրի հարավային Խարմանլի, Սվիլենգրադ եւ Լյուբոմեց համայնքներում (Խասկովի մարզ), որտեղ ջրհեղեղից հետո շարունակվում են փրկարարական եւ վթարային-վերականգնողական աշխատանքները:
Ձյան նոր տեղումները երկրում գրանցվել են անսովոր ցածր ջերմաստիջանից հետո, որն այստեղ պահպանվում Էր մեկ շաբաթից ավելի, հաղորդում Է Օդերեւութաբանական եւ հիդրոլոգիայի ազգային ինստիտուտը: Սոֆիայում վաղ առավոտից առատ ձյուն Է տեղում: Քաղաքային իշխանությունները փորձում են լուծել ճանապարհների մաքրման խնդիրը, սակայն ռեսուրսները բավականացնում են միայն քաղաքի գլխավոր տրանսպորտային զարկերակները մաքրելու համար: