Ըստ Իրաքի արտգործնախարարի` Հյուսիսային Իրաքի դեմ Թուրքիայի կողմից ընդլյանված ռազմական գործողությունների հավանականությունը նվազել է
1 րոպեի ընթերցում
ԲԱՂԴԱԴ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի արտաքին գործերի նախարար Խոշյար Զիբարին հայտարարել է, որ Բաղդադի ղեկավարության կողմից «Քրդական աշխատավորական կուսակցությունե կազմակերպության (PKK) դեմ «հստակ եւ լուրջ միջոցառումներե ձեռնարկվելուց հետո կազմակերպության դեմ Թուրքիայի կողմից ընդլյանված անդրսահմանային ռազմական գործողություններ իրագործվելու հավանականությունն ավելի է նվազել: «Ռոյթերսինե տված հարցազրույցում Զիբարին ասել է, որ թուրք-իրաքյան աճող լարվածության թուլացման վրա ազդեցություն են գործել շաբաթվա վերջում Ստամբուլում տեղի ունեցած Իրաքի հարեւանների ընդլյանված հավաքը, Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հանդիպումը եւ Իրաքի հյուսիսում PKK-ի գործողությունների դեմ Բաղդադի կատարած քայլերը: