Անբարենպաստ եղանակի պատճառով Վրաստանի դպրոցներում դադարեցվել են պարապմունքները
1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյան առատ տեղումների պատճառով Վրաստանի դպրոցներում դադարեցվել են պարապմունքները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության կրթության նախարար Դմիտրի Շաշկինին:
«Նովոստի-Գրուզիա»-ի տեղեկատվության համաձայն՝ դպրոցական պարապմունքների ընդմիջումը կտեւի փետրվարի 9-ից 13-ը: Բաց թողնված ուսումնական ժամերը, ինչպես նշվում Է, ավելի ուշ կլրացվեն: Դրա համար շաբաթ օրերին կկազմակերպվեն լրացուցիչ պարապմունքներ:
Վրաստանում տեղացած առատ ձյունը դժվարացնում Է տրանսպորտի աշխատանքը, հանգեցնում Է Էլեկտրահաղորդման գծերի վթարների. անբարենպաստ եղանակի պատճառով հերթական անգամ ընդհատվել Է ավտոմոբիլային հաղորդակցությունը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Ռազմավիրական ճանապարհի վրա ձյան ծածկույթի բարձրությունը հասել Է 160 սանտիմետրի:
Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների՝ Վրաստանում ձյան տեղումները կշարունակվեն մյուս շաբաթվա ընթացքում: