Ֆրանսիայի Սենատի որոշմամբ վճիռ կայացվեց Դինքին սպանողի դեմ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումն ուղերձ էր Թուրքիային, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը գործընթացի մեջ է եւ չի կարող կասեցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացն այսօր ավելի ուժեղ է, քան` նախկինում: «Թուրքիայի վրա այս ամենն ավելի մեծ ճնշում է գործադրում: Սենատի կողմից օրինագծի ընդունմամբ` վճիռ կայացվեց Հրանտ Դինքի սպանողի նկատմամբ»,-ասաց Կիրակոսյանը: Նա նշեց, Թուրքիայի արձագանքը օրինագծի ընդունման վերաբերյալ խնդիրը ավելի մեծ դարձրեց: «Օրինագծում չկար որեւէ նշում Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Խնդրի կարեւորությունն ընդգծվեց Թուրքիայի չափազանց մեծ արձագանքի պատճառով, որով ինքն իրեն է վնասում»,-ասաց քաղաքագետը: Նրա համոզմամբ` թուրքական իշխանությունները երկու մեծ սխալ են գործում` մերժելով Ցեղասպանությունը եւ այն խնդիր դարձնելով` իրենց արձագանքով:

Հայերեն

Ամերիկյան նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները