Արամ Առաջինը գտնում է` հայկական օրինագծի ընդունումը ցույց է տալիս Ֆրանսիայի հավատարմությունը մարդու իրավունքներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առթիվ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայտարարություն է տարածել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից, հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ֆրանսիան իր այդ քայլով ճանապարհ է բացում, որպեսզի Թուրքիան ուղղի իր պատմության սխալները։ 2012թ. հունվարի 23-ի քվեարկությունը մեզ հիշեցնում է Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած իրադարձութունը, երբ ֆրանսիական նավատորմը փրկեց հայերին և նրանց Լիբանան հասցրեց՝ այդպիսով թույլ չտալով, որ նրանք արժանանան իրենց եղբայրների և քույրերի ճակատագրին։ Քվեարկությունը ցույց տվեց, որ Ֆրանսիան շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքներին»։

Վեհափառը նշել է, որ պատմական այդ քվեարկության միջոցով Ֆրանսիան Թուրքիային օգնում է միանալ այնպիսի խիզախ երկրների, ինչպիսիք են՝ Հրեաների ցեղասպանությունը ճանաչած Գերմանիան, 1995թ. Սրեբրենիցայում բոսնիացիների ցեղասպանությունն ընդունած Սերբիան, աբորիգենների ցեղասպանությունն ընդունած Կանադան։

Հայտարարության վերջում Արամ Առաջինն ընդգծել է, որ վերոնշյալ օրինագիծը ևս մեկ հնարավորություն է տալիս Թուրքիային, որպեսզի նա հրաժարվի ժխտողականության քաղաքականությունից, դադարի մարդու իրավունքներին հավատարիմ երկրներին «անպատասխանատու» անվանել, պատմության սխալների շտկմանն ուղղված համարձակ քայլեր ձեռնարկի և վերջապես «անցնի փոխհատուցման գործընթացին»։

Հայերեն Русский

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ

Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին

Հուլիսի 6-ի միջոցառումների անոնս

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար

Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի