Միջազգային

Ջո Բայդենը Իրաքին նախազգուշացրել է միջկրոնական թշնամանքի մասին

1 րոպեի ընթերցում

Ջո Բայդենը Իրաքին նախազգուշացրել է միջկրոնական թշնամանքի մասին

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը կոչ է արել Իրաքի վարչապետ Նուրի Մալիքիին համագործակցել երկրի մյուս քաղաքական ուժերի հետ, որպեսզի թույլ չտրվի միջկրոնական թշնամանքի վերսկսում:

Ավելի վաղ Իրաքի դատական իշխանությունները երկրի փոխնախագահ Թարիք Հաշեմիի ձերբակալման կարգադրագիր են տվել, որը ներկայացնում է Իրաքի սուննիների մեծամասնությունը:

Իրաքի ներքգործնախարարության պաշտոնական հայտարարության համաձայն' ալ Հաշիմին կասկածվում է ահաբեկչական գործունեության մեջ: Պետական հեռուստատեսությունը հաղորդել է այն մարդկանց ցուցմունքները, որոնք ներկայացել են որպես Հաշիմիի թիկնապահներ: Նրանք խոստովանել են, որ Բաղդադում սպանում էին արտաքին գործերի եւ առողջապահության նախարարությունների աշխատակիցների, ինչպես նաեւ ոստիկանների: Նրանց խոսքով' յուրաքանչյուր ահաբեկության համար իրենք փոխնախագահից 3 հազար դոլար էին ստանում:

Հաշեմին մերժել է իրեն հասցեագրված մեղադրանքները եւ հայտարարել, որ երկիրը հերթական միջկրոնական հակամարտության եզրին է:

Սուննի քաղաքական գործիչները վարչապետ Նուրի Մալիքիին, որը շիաների կրոնական ավանդույթի հետեւորդ է, մեղադրում են անձնիշխանություն հաստատելու մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում