Մոսկովյան հանդիսատեսը 15 րոպեից ավելի հոտնկայս ծափահարել է Շառլ Ազնավուրին

3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի աշխարհահռչակ շանսոնիեն՝ Շառլ Ազնավուրը, երկուշաբթի երեկոյան Կրեմլի պետական պալատում հանդես Է եկել միակ համերգով եւ, ինչպես եւ խոստացել էր, անմոռանալի տպավորություններ պարգեւել ռուսաստանցի հանդիսատեսին:

Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, Մոսկվայում Ազնավուրը ներկայացրել է նոր ձայնասկավառակը եւ Aznavour toujours համերգային ծրագիրը, որի պրեմիերան վերջերս տեղի է ունեցել փարիզյան «Օլիմպիա»-ում: Երգչի խոսքով` «նոր ալբոմն, ինչպես միշտ, տարբերվում է նախորդներից»: «Այն, ինչպես եւ մյուսները, բազմազան է: Ես միշտ էլ աշխատում եմ ձայնագրել տարբեր կոմպոզիցիաներ»,- նշել է մաեստրոն` դիմելով լրագրողներին:

Չնայած այն բանին, որ Ազնավուրն իր համերգներում սովորաբար կատարում է առավելապես նոր կոմպոզիցիաներ, Մոսկվայում մեծավ մասամբ հնչել են հին, բոլորի կողմից սիրված հիթեր: «Ես այնքան էլ հաճախ չեմ այցելում Ռուսաստան, ուստի, եթե մյուս երկրներում ես ինձ կարող եմ թույլ տալ բեմ դուրս գալ եւ նոր երգեր կատարել, ապա այստեղ ես ընդհառաջում եմ հանդիսատեսների ցանկություններին,- պարզաբանել է արտիստը:- Ես հասկանում եմ, որ ռուսաստանցի հանդիսատեսներն ինձնից առաջին հերթին սպասում են իրենց սիրած երգերի կատարում, եւ ես նրանց կնվիրեմ այն, ինչ իրենք են ցանկանում: Կարծում եմ` նրանք քնքշություն եւ լուսավոր թախիծ կզգան համերգի ընթացքում»:

Հիրավի, երեկոն անմոռանալի նվեր դարձավ մոսկովյան հանդիսատեսի համար: Շանսոնիեի կատարմամբ հնչեցին բոլորի կողմից սիրված երգեր, այդ թվում` նշանավոր «Հավերժական սերը», որն Ազնավուրը կատարեց եւ ֆրանսերեն, եւ ռուսերեն, ինչը աներեւակայելի հիացմունք պատճառեց ունկնդիրներին: Հանդիսատեսն առավել մեծ հիացմունքով էր արձագանքում երգչի ուրախ պարերին, որոնք յուրատեսակ հմայք Էին հաղորդում արտիստի կատարումներին: Դժվար էր հավատալ, որ բեմահարթակի վրա ելույթ ունեցողը 87 տարեկան է:

Երեկոյին մասնակցել է Ազնավուրի դուստրը` Կատյան, որի հետ մաեստրոն հանդես է եկել զուգերգով: «Կատյան չի պատրաստվում երգչուհի դառնալ, նրան պարզապես շատ է դուր գալիս հոր հետ ճամփորդելը»,- ժպտալով նշել է Ազնավուրը:

Համերգի ավարտին մոսկովյան հանդիստաեսը 15 րոպեից ավելի հոտնկայս ծափահարում էր Ազնավուրին, իսկ ամբողջ բեմը հեղեղված էր ծաղկեփնջերով:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում