Միջազգային

Ինքնաթիռի վթարի արդյունքում դպրոց է այրվել

1 րոպեի ընթերցում

Ինքնաթիռի վթարի արդյունքում դպրոց է այրվել

ՊԱՐԱՆՅԱԿ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնաթիռ է ընկել դպրոցի շենքի վրա Ֆիլիպինների Պարանյակ քաղաքում` դեկտեմբերի 10-ին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով http://www.ap.org/-ը:

Վթարի արդյունքում զոհվել է 11 մարդ: Դպրոցի շենքն ամբողջությամբ այրվել է: Հաղորդվում է, որ դեկտեմբերի 10-ին դպրոցում դասեր չեն եղել, սակայն տեղի «Կարմիր խաչ»-ի մասնաճյուղը հայտնում է, որ 2 երեխա է զոհվել: Տեղի իշխանությունները չեն բացառում, որ զոհվածների թվում կարող են եղած լինել մարդիկ, ովքեր վթարի ժամանակ եղել են դպրոցի շրջակայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում