Ռուսաստանի ավիաընկերությունների աշխատակիցները Աֆրիկային օգնելու փոխարեն բռնաբարություններով են զբաղվել
2 րոպեի ընթերցում

ՄԱԿ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը ժամանակավորապես սառեցրել Է պարտավորագրերը Ռուսաստանի երկու ավիաընկերությունների հետ, որոնց աշխատակիցներին մեղադրում են բռնաբարությունների մեջ: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, Ռոյթեր գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է Միավորված ազգերի կազմակերպության Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի մի ներկայացուցիչ, որը խնդրել Է չհայտնել իր անունը:
Խոսքը վերաբերում Է «ՅուՏեյր» եւ «Նեֆտեյուգանսկի միացյալ ավիաջոկատ» ավիաընկերություններին: Դրանք ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների համար ավիափոխադրումներ Էին իրականացնում Սուդանում եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում:
ՄԱԿ-ի աշխատակցի հայտարարության մեջ ասված Է «չափազանց լուրջ մեղադրանքների» մասին, որոնց թվում՝ տեղացի բնակիչների բռնաբարություններ:
ՄԱԿ-ի Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ներկայացուցիչ Քիրան Դուայերի հայտարարության մեջ, որը փոխանցվել Է Ռոյթեր գործակալությանը, ասված Է, որ կատարված հետաքննությունը հաստատել Է հանցագործությունների կատարման փաստը:
«Ռուսաստանի երկու ավիաընկերությունների հետ համագործակցությունը դադարեցվել Է, հանցագործությունների մեջ մեղադրվող աշխատակիցներն արձակվել են եւ հեռացվել ՄԱԿ-ի ցանկացած առաքելություններին հետագա մասնակցությունից»,- նշվում Է Քիրան Դուայերի հայտարարության մեջ: