Միջազգային

Իսրայելը որոշել է նոր դաշնակիցներ ձեռք բերել Աֆրիկայում

1 րոպեի ընթերցում

Իսրայելը որոշել է նոր դաշնակիցներ ձեռք բերել Աֆրիկայում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն որոշել է առաջիկա մի քանի օրերի ընթացքում մեկնել Աֆրիկա: Այցելության հիմնական նպատակը Հարավային Սուդանի Հանրապետության հետ մի շարք բնագավառներում հարաբերությունների ամրապնդելն է: Վարչապետի շրջագայության մեջ ներառված է այցելություն աֆիկյան եւս մի քանի երկիր ` Քենիա, Ուգանդա եւ Եթովպիա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես-ը»` վկայակոչելով արաբական http://www.aljazeera.net -ը, Նետանյահուի նպատակն է ստեղծել դաշինք Իսրայելի եւ Աֆրիկայի քրիստոնյա պետությունների միջեւ, որոնք կարող են հանդես գալ Աֆրիկայի մյուս արաբական երկրների դեմ` հաշվի առնելով իսլամական շարժումները:

Իսրայելն արդեն սկսել է զբաղվել մշակված ծրագրի իրականացմամբ:

Հարավային Սուդանի իշխանությունն իր հերթին հավանություն է տվել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը դեռեւս օգոստոսին` Իսրայելի Կնեսեթի փոխնախագահ Դանի Դանունի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցելության ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում