Միջազգային

Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայում տարածվում Է խոլերայի ամենասաստիկ համաճարակներից մեկը

2 րոպեի ընթերցում

Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայում տարածվում Է խոլերայի ամենասաստիկ համաճարակներից մեկը

ԺՆԵՎ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայում տարածվում Է խոլերայի ամենասաստիկ համաճարակներից մեկը, ախտահարվածների թիվը հասել Է 85 հազարի, 2,5 հազարը մահացել Է այս տարի: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին այսօր ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտնել են լրագրողների համար կայացած ճեպազրույցում:

«Համաճարակի բռնկման չափն ու մասշտաբը նշանակում են, որ տարածաշրջանն ապրում Է պատմության մեջ խոշորագույն համաճարակներից մեկը»,- պատմել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) մամլո քարտուղար Մարքսի Մերկադոն: Նա հավելել Է, որ Չադում տարածված խոլերան ամենալուրջն Է երկրի պատմության մեջ, սուր աղիքային վարակն ընդգրկել Է Կամերունի 10 տարածանշրջաններից 9-ը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մահացության մակարդակը գերազանցել Է 5 տոկոսը: Աֆրիկայի մի քանի շրջաններում մահացության մակարդակը հաղթահարել Է 22 տոկոսի նշագիծը, նշել Է Մերկադոն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Թարիք Ժազարեւիչը հավելել Է, որ ընդհանուր առմամբ խոլերայով հիվանդանալու դեպքեր եւ մահաբեր վախճաններ են գրանցվել մայր ցամաքի 20 երկրներում, սակայն դեպքերի 90 տոկոսը բաժին Է ընկնում հիշյալ երկրներին, ինչպես նաեւ Գանային եւ Նիգերիային:

ՄԱԿ-ը հաղորդել Է, որ ամեն տարի աշխարհում գրանցվում Է խոլերայի 3-ից մինչեւ 5 միլիոն դեպք, ինչի հետեւանքով մահանում Է 100-ից մինչեւ 120 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում