Թուրքիան եւ Չինաստանը պայմանավորվել են համագործակցել ռազմական ոլորտում

1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի զինված ուժերի հատուկ գործողությունների հրամանատարության պատվիրակությունն Անկարայում բանակցություններ Է անցկացրել թուրք գործընկերների հետ համագործակցության կարգավորման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այսօր հաղորդել Է «Զաման» թերթը:

Բանակցությունների արդյյունքում համաձայնություն Է ձեռք բերվել ռազմական ոլորտում համագործակցելու մասին:

ՉԺՀ-ի պատվիրակությունը նաեւ այցելել Է Թուրքիայի ռազմական ուսումնական կենտրոններ:

Հայերեն