Միջազգային

Ըստ ՀԲ-ի` Աֆրիկան իր բնակչությանը կերակրելու համար պետք է եռապատկի պարենամթերքի արտադրությունը

1 րոպեի ընթերցում

Ըստ ՀԲ-ի` Աֆրիկան իր բնակչությանը կերակրելու համար պետք է եռապատկի պարենամթերքի արտադրությունը

ՊՐԵՏՈՐԻԱ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկան իր բնակչությանը կերակրելու համար առաջիկա քառասուն տարում պետք է եռապատկի պարենամթերքի արտադրությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախօրյակին Յոհաննեսբուրգում ընթացող միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Համաշխարհային բանկի' կլիմայի փոփոխման խնդիրներով հատուկ պատվիրակ Էնդրյու Սթիրը:

Պարենամթերքի եռապատկումը «բացառիկ մարտահրավեր է, մանավանդ, եթե հաշվի առնվի այն, որ արտադրությունը հարկ կլինի ավելացնել ավելի ու ավելի բարդ պայմաններում, ինչը կապված է կլիմայի փոփոխման հետ»,- նշել է Սթիրը: Բացի այդ, նշված ժամանակահատվածում, ինչպես սպասվում է, Աֆրիկայի բնակչությունը կկրկնապատկվի: «Եթե վճռական միջոցներ չձեռնարկվեն, ապա, ըստ հաշվարկների, առաջիկա 60-80 տարում աֆրիկյան բերքը կկրճատվի մոտավորապես 28 տոկոսով,- ասել է նա:- Եվ դա այն պայմանով, որ հաջողվի մոլորակի տաքացումը սահմանափակել ըստ Ցելսիուսի 2 աստիճանով, ինչը շատ փորձագետներ անհասանելի են համարում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում