Միջազգային

Եվրամիությունն աջակցություն Է խոստանում Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր արեւելքի երկրներին

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունն աջակցություն Է խոստանում Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր արեւելքի երկրներին

ԲՐՅՈՒՍԵԼ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության անդամ 27 երկրների արտգործնախարարները հայտարարել են քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ անցկացնելու գործում Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր արեւելքի երկրներին «իրական աջակցություն» ցուցաբերելու պատրաստակամության մասին: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այդ մասին երկուշաբթի հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:

«Մենք պատրաստ ենք իրական աջակցություն ցուցաբերել Եվրամիության հարեւան այն երկրներին, որոնք ձգտում են քաղաքական ու տնտեսական բարեփոխումների»,-լրագրողներին ասել Է Էշթոնը՝ ամփոփելով ԵՄ-ի պետությունների արտգործնախարարների Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները: Իր կողմից Եվրամիության դիվանագիտության ղեկավարը հայտարարել Է ամենատարբեր բնագավառներում հարեւան երկրներից յուրաքանչյուրին օգնության «միջոցառումների համակողմանի փաթեթ» պատրաստելու պատրաստակամության մասին:

Արդեն նման հանձնարարություն Է տրվել Եվրահանձնաժողովի փորձագետներին, ասել Է Էշթոնը: Նիստի մասնակիցները դատապարտել են տարածաշրջանի երկրներում ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը՝ կոչ անելով իշխանություններին՝ հարգելու քաղաքացիների ժողովրդավարական իրավունքները եւ խաղաղ երկխոսություն վարելու ժողովրդի ներկայացուցիչների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում