Միջազգային

World Press Photo մրցանակը շնորհվել Է աֆրիկացի լուսանկարիչ Ջոդի Բիբերին

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010 թվականին World Press Photo մրցանակը շնորհվել Է աֆրիկացի լուսանկարիչ Ջոդի Բիբերին՝ թալիբների կողմից խեղանդամ դարձված աֆղան աղջկա լուսանկարի համար: 18-ամյա Բիբի Աիշիի դիմանկարը, որի քիթն ու ականջները թալիբները կտրել են՝ պատժելով այն բանի համար, որ նա հեռացել Է իր ամուսնու տնից, զետեղված Է Time հանդեսի օգոստոսի համարներից մեկի շապիկին: Իր որոշումը մրցանակի ժյուրին բացատրել Է նրանով, որ լուսանկարը կնոջ նկատմամբ բռնության ցայտուն պատկեր Է: Նաեւ լուսանկարը մրցանակ Է ստացել «Դիմանկար» անվանակարգում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում