Միջազգային

Ալեքսանդր Լուկաշենկոն չորրորդ ժամկետով ստանձնել Է Բելառուսի նախագահի պաշտոնը

2 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Լուկաշենկոն չորրորդ ժամկետով ստանձնել Է Բելառուսի նախագահի պաշտոնը

ՄԻՆՍԿ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ալեքսանդր Լուկաշենկոն չորրորդ ժամկետով ստանձնել Է Բելառուսի նախագահի պաշտոնը: Հանրապետության պալատում կայացած պաշտոնակալման արարողության ժամանակ Լուկաշենկոն, աջ ձեռքը դնելով Սահմանադրության հատուկ օրինակի վրա, հավատարմության երդում Է տվել բելառուս ժողովրդին: Երդմնատվության մասին ակտի ստորագրումից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան Լուկաշենկոյին Է հանձնել հատուկ վկայական, որում հավաստվում Է նրա՝ Բելառուսի նախագահ ընտրվելու փաստը:

Պաշտոնակալման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Բելառուսի պատգամավորներ, կառավարության եւ ԿԸՀ-ի անդամներ, Սահմանադրական, Գերագույն դատարանների դատավորներ, բելառուս հասարակայնության, ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ, Բելառուսում հավատարմագրված մի շարք առաքելությունների ներկայացուցչություններ: Մինչդեռ Եվրամիության պետությունների բոլոր դեսպանները Լուկաշենկոյի պաշտոնակալման արարողության օրը լքել են Մինսկը:

Ինչպես այսօր հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղարը, նրանք բոլորը գնացել են Լիտվա՝ մասնակցելու դիվանագիտական անձնակազմի հանդիպմանը, ինչից հետո կվերադառնան Բելառուսի մայրաքաղաք: Միջազգային փորձագետները չեն կասկածում, որ այդ հանդիպումը կազմակերպված Է միակ նպատակով՝ պատրվակ ստեղծել Լուկաշենկոյի պաշտոնակալման արարողությանը չմասնակցելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում