ՄԻՆՍԿ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, այսօր Մինսկում ելույթ ունենալով արհմիությունների համագումարում, հայտարարել Է, որ բելառուսական ընդդիմությունը ժողովրդի թշնամին Է: Դեկտեմբերի 19-ին Բելառուսում նշանակված են նախագահական ընտրություններ, որոնք չորրորդն են պետության գործող ղեկավարի համար: «Նրանք ոչ մի ընդդիմադիր Էլ չեն, այլ ժողովրդի թշնամիներ:
Որտեղ միայն հնարավոր Է պետության համար վատ բան անել, նրանք այնտեղ են: Երեկ Եվրոպան, Ամերիկան Էր մեզ վրա ճնշում, նրանք այնտեղ Էին, այսօր Ռուսաստանն Է ճնշում, նրանք այնտեղ են»,-նշել Է Լուկաշենկոն: Դրա հետ մեկտեղ Բելառուսի նախագահը գտնում Է, որ երկրի տնտեսական զարգացման եւ մարդկանց բարեկեցության բարձրացման վերաբերյալ իշխանության ընդդիմախոսների առաջարկությունները խարսխվում են պոպուլիզմի վրա: «Երբ խոստանում են նվազեցնել հարկերը եւ տասնյակ անգամ բարձրացնել աշխատավարձները, կենսաթոշակները, կրթաթոշակները, պետք չԷ տնտեսագետ լինել՝ հասկանաելու նմանօրինակ հայտարարությունների մերկապարանոց լինելը»,-ասել Է Լուկաշենկոն: