Միջազգային

Քադաֆին 5 մլրդ եվրո է պահանջել ԵՄ-ից՝ սպառնալով, որ փախստական աֆրիկացիները կբռնազավթեն Եվրոպան

1 րոպեի ընթերցում

Քադաֆին 5 մլրդ եվրո է պահանջել ԵՄ-ից՝ սպառնալով, որ փախստական աֆրիկացիները կբռնազավթեն Եվրոպան

ՀՌՈՄ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին սպառնացել է Եվրոպային՝ պահանջելով Եվրամիությունից տարեկան 5 մլրդ եվրո, այլապես աֆրիկացի անօրինական փախստականները կբռնազավթեն եվրոպական աշխարհամասը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, իր պատվին Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի կազմակերպած ճաշին ունեցած ելույթում Քադաֆին քննադատել է Բենիտո Մուսոլինիին, գեներալ Ռոդոլֆո Գրազիանիին եւ 1934 թ-ին Լիբիայի նահանգապետի պաշտոնը զբաղեցրած Իտալո Բալբոյին՝ Լիբիան բռնազավթելու համար: «Դատապարտում ենք նրանց:

Լիբիայում կատարած նրանց գաղթը, կոտորածները եւ ավերածությունները մեծ անպատվություն են», -ասել է նա: Քադաֆին քողարկված կերպով քննադատել է նաեւ Միջերկրական ծովում ԱՄՆ ռազմաբազաների գոյությունը: «Միջերկրական ծովը ներքին ծով է: Այն պետք է մաքրվի այստեղ ափ չունեցող երկրների ռազմական բազաներից», -հայտարարել է Լիբիայի առաջնորդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում