Միջազգային

Երուսաղեմը ճանաչվել Է Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի լավագույն քաղաքը

2 րոպեի ընթերցում

Երուսաղեմը ճանաչվել Է Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի լավագույն քաղաքը

ՄՈՍԿՎԱ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի լավագույն քաղաքները» կատեգորիայում Իսրայելի մայրաքաղաքն զբաղեցրել Է առաջին տեղը Travel + Leisure հանդեսի ընթերցողների ամենամյա հարցման ժամանակ: 2009 թվականին Երուսաղեմն զբաղեցրել Էր վարկանիշի երրորդ հորիզոնականը: Հարցման մասնակից ընթերցողները քաղաքները գնահատել են՝ հիմնվելով այնպիսի ցուցանիշների վրա, ինչպիսիք են տեսարժան վայրերը, մշակույթ/արվեստը, ռեստորաններ/խոհանոցը, մարդիկ, շոպինգը եւ համաշխարհային մասշտաբով նշանակությունը:

Նրանց ջանքերով Իսրայելի երկրորդ քաղաք Թել Ավիվը յոթերորդ տեղից բարձրացել Է երրորդ տեղը՝ զիջելով Քեյփթաունին: Ամեն տարի Երուսաղեմն ընդունում Է ավելի քան երկու միլիոն հյուրերի: Սրբազան քաղաքում են գտնվում Իսրայելի ամենաշատ հաճախվող տեսարժան վայրերը. Լացի պատը, Աստծու դամբարանի տաճարը, Վիա Դոլորոսան, Յադ վա Շեմ հուշահամալիրը եւ Ձիթենյաց լեռը:

Թել Ավիվն Իսրայելի՝ հաճախելիությամբ երկրորդ քաղաքն Է. հրեական պետություն ժամանող զբոսաշրջիկների 60 տոկոսը պատշաճն Է մատուցում Սպիտակ քաղաքին, որն այդպես Է անվանվել շենքերի եզակի խմբի պատճառով (բաուհաուզի ոճով), որը 2003 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտցրել Է Ճարտարապետության հուշարձանների ցանկը: Բացի դրանից, Թել Ավիվը զվարճանքներ փնտրող ճանապարհորդների շրջանում հայտնի Է որպես «մի քաղաք, որը երբեք չի քնում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում